MY DISTANCE ENGLISH ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

Serzh Ghazaryan

October 19, 2017

Թեմա. Բայական տարբեր ժամանակաձևերով տարբեր տիպերի հարցեր տալը

Այն սովորողները, ովքեր լավ գիտեն հարցեր տալը, կարող են մի անգամ կարդալ, համոզվել դրանում և սկսել առաջադրանքը կատարելը: Նրանք, ովքեր լավ չգիտեն հարցեր տալը, մի քանի անգամ պետք է կարդան այս նյութը և վերադառնան նյութին առաջադրանքները կատարելու ժամանակ: Հուսով եմ, որ այս ուսումնական նյութ – առաջադրանքը կատարելով ձեռք կբերեք անգլերենի ամենակարևոր լեզվական ունակություններից մեկը՝ հարցեր տալը: Սա մի թեմա է, որը միշտ ուղեկցում է լեզու սովորողին՝ անկախ նրանից, թե որ դասարանում է, կամ էլ համալսարանի ո՞ր կուրսում է սովորում:

Simple Present

The Sun rises in the East.

We copy out the new words while reading an English book.

 

Ընդհանուր հարց – General Question

Does the Sun rise in the East? – Արևը ծագում է արևելքու՞մ:

Do we copy out the new words while reading an English book?

Հատուկ հարցեր – Special Questions

Հատուկ հարցերն ուղղվում են նախադասության առանձին անդամներին և կազմվում են who-ով, what-ինչ, when-երբ, how-ինչպես, how often-որքան հաճախ, how many-քանի, how much-որքան, who… with-ում հետ, what …with -ինչով, where-որտեղ, why-ինչու, which – ո՞ր հարցական բառերով:

 

Ի՞նչն է ծագում արևելքում: – What rises in the East? (do, does օժանդակ բայերը չեն գործածվում, երբ հարցն ուղղվում է ենթակային):

What does the Sun do? Ի՞նչ է արևն անում:

Where does the Sun rise? Որտեղ է արևը ծագում:

Who copies out the new words while reading an English book? Ո՞վ է դուրս գրում նոր բառերը անգլերեն գիրք կարդալիս:

What do we do while reading an English book? Ի՞նչ ենք անում անգլերեն գիրք կարդալիս: (հարցն ուղղեցինք copy out բառին: )

Which words do we copy out while reading an English book? Ո՞ր բառերն ենք դուրս գրում անգլերեն գիրք կարդալիս: (Հարցն ուղղեցինք new բառին:)

What do we copy out while reading an English book? Ի՞նչն ենք դուրս գրում անգլերեն գիրք կարդալիս:

When do we copy out the new words?  Ե՞րբ ենք դուրս գրում նոր բառերը:

 

Այլընտրանքային հարցեր – Alternative Questions

Այլընտրանք կարելի է առաջարկել նախադասության ցանկացած անդամին՝ իհարկե տրամաբանության սահմաններում:

Does the Sun rise in the East or does the Moon? Արևն է ծագում արևելքում, թե՞ լուսինը:

Does the Sun rise or set in the East? Արևը ծագու՞մ է, թե՞ մայր է մտնում Արևելքում:

Does the Sun rise in the East or in the West? – Արևը ծագում է արևելքու՞մ, թե՚՚՞ արևմուտքում:

 

Do we copy out the new words while reading an English book or does our teacher? –Մե՞նք ենք դուրս գրում նոր բառերը անգլերեն գիրք կարդալիս, թե՞ մեր ուսուցիչը:

Do we copy out or translate the new words while reading an English book? – Մենք դուրս ենք գրում, թե թարգմանում ենք նոր բառերը անգլերեն գիրք կարդալիս:

Do we copy out the new or already known words while reading an English book? – Մենք դուրս ենք գրում նո՞ր թե արդեն ծանոթ բառերը անգլերեն գիրք կարդալիս:

Do we copy out the new words or expressions while reading an English book? Մենք դուրս ենք գրում նոր բառե՞րը, թե՞ արտահայտությունները անգլերեն գիրք կարդալիս:

 

Անջատական կամ պոչավոր հարց – Disjunctive Questions or Question Tags

The Sun rises in the East, doesn’t it? – Արևը ծագում է արևելքում, այդպես չէ՞:

The Sun doesn’t rise in the West, does it?

 

We copy out the new words while reading an English book, don’t we? …, այդպես չէ՞:

We don’t copy out the new words while reading an English book, do we? …այդպես չէ՞:

 

 

Առաջադրանք

Write down these sentences and form as many questions as you can in the way I did with my sample sentences. You should also translate your questions into Armenian in the way I did.

  1. The teacher explains new grammar phenomena to us.
    • Ուսուցիչը մեզ բացատրում է նոր քերականական նյութ:
    • Does the teacher explain new grammar to us?- Ուսուցիչը մեզ բացատրում է նոր քերականական նյութ?
    • Who explains new grammar phenomena to us? -Ով է մեզ բացատրում նոր քերականական նյութ?
    • What does the teacher explain to us?- Ինչ է մեզ բացատրում ուսուցիչը?
    • What does the teacher do? — Ինչ է անում ուսուցիչը?
    • Does the teacher explain new grammar or pronunciation phenomena?- Ուսուցիչը մեզ բացատրում է նոր քերականական, թե արտասանության մասին նոր նյութ?
    • The teacher explains new grammar phenomena to us, doesn’t she? Ուսուցիչը մեզ բացատրում է նոր քերականական նյութ, այդպես չէ?
    • The teacher doesn’t texplain new grammar phenomena to us, does she?

 

  1. We translate interesting English texts into Armenian.
    • Մենք թարգմանում ենք հետաքրքիր տեքստեր անգլերենից հայերեն:
    • Do we translate interesting English texts into Armenian?- Մենք թարգմանում ենք հետաքրքիր տեքստեր անգլերենից հայերեն?
    • Who translate interesting English texts into Armenian? -Ովքեր են թարգմանում հետաքրքիր տեքստեր անգլերենից հայերեն?
    • What do we do?- Ինչ ենք մենք անում?
    • What do we translate? Ինչ ենք թարգմանում?
    • Do we translate interesting English texts into Armenian or Russian?- Մենք թարգմանում ենք հետաքրքիր տեքստեր անգլերենից հայերեն, թե ռուսերեն?
    • We translate interesting English texts into Armenian, don’t we?- Մենք թարգմանում ենք հետաքրքիր տեքստեր անգլերենից հայերեն, այդպես չէ?

 

  1. Every morning I drink a cup of tea before going to school.
    • Ես ամեն առավոտ խմում եմ մեկ գավաթ թեյ մինչև դպրոց գնալը:
    • Do I drink a cup of tea before going to school every morning? Ես ամեն առավոտ խմում եմ մեկ գավաթ թեյ մինչև դպրոց գնալը?
    • Who drinks a cup of tea before going to school every morning?-Ով է խմում մեկ գավաթ թեյ մինչև դպրոց գնալը ամեն օր?
    • What do I do every morning before going to school? Ինչ ես անում ամեն առավոտ մինչև դպրոց գնալը?
    • When do I drink a cup of tea? Երբ եմ ես խմում մեկ գավաթ թեյ?
    • Do I drink a cup of tea or coffee before going to school every day? Ես ամեն առավոտ, մինչև դպրոց գնալը խմում եմ մեկ գավաթ թեյ, սուրճ?
    • Every morning I drink a cup of tea before going to school, don’t I? Ես ամեն առավոտ խմում եմ մեկ գավաթ թեյ մինչև դպրոց գնալը, այդպես չէ?

 

  1. My sister speaks two foreign languages
    • Իմ քույրը խոսում է երկու օտար լեզվով:
    • Does my sister speak two foreign languages?- Իմ քույրը խոսում է երկու օտար լեզվով?
    • Who speaks two foreign languages? Ով է խոսում երկու օտար լեզվով?
    • Whose sister speaks two foreign languages? Ում քույրն է խոսում երկու օտար լեզվով?
    • How many languages does your sister speak? Քանի լեզվով է խոսում իմ քույրը?
    • Does my sister speak two foreign languages or three? Իմ քույրը խոսում է երկու օտար լեզվով, թե երեք?
    • My sister speaks two foreign languages, doesn’t she? Իմ քույրը խոսում է երկու օտար լեզվով, այդպես չէ?

 

 

MY DISTANCE ENGLISH ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ